Տոնի Ադամս. Եթե մրցաշրջանը չավարտվի, «Լիվերպուլը» չի կարող չեմպիոն հռչակվել
«Արսենալի» նախկին ավագ Տոնի Ադամսը անդրադարձել է նրան, թե ինչ պետք է լինի չեմպիոնի հարցը, եթե Պրեմիեր-լիգայի մրցաշրջանը չավարտվի:
«Չեմ կարծում, որ մրցաշրջանը կավարտվի: Իհարկե, հուսով եմ, որ ամեն ինչ կլուծվի և հնարավոր կլինի առաջնությունը շարունակել: Բայց եթե իրատես լինենք, ապա այսօր ոչ մի որոշում հնարավոր չէ կայացնել: Ես մտադիր չեմ շահարկումներով զբաղվել:
Իսկ այն, թե ինչ կարող ենք անել հիմա, ապա չեմ կարծում, որ «Լիվերպուլը» կարող է չեմպիոն հռչակվել: Առաջնությունը դեռ չի ավարտվել, մենք այս օրով ենք ապրում: Պետք է տեսնել, թե ինչ կլինի հետո և հետագայում կշռադատված որոշումներ կայացնել: Եթե Եվրոն չեղարկեն, ապա այդ ընթացքում մրցաշրջանը կարելի է ավարտին հասցնել: Դա ինձ բավարարում է, բայց միգուցե այլ սցենարներ լինեն», ասել է Ադամսը:
ԱՊԼ-ում 29 տուրից հետո «Լիվերպուլը» 82 միավորով առաջատարն է և 25 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»: