«Բարսան», «Ռեալը», «Սևիլյան» և «Սոսյեդադը» Չեմպիոնների լիգայում կխաղան, եթե Լա Լիգան չավարտվի
                        Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել են կորոնավիրուսի պատճառով դադարեցված Լա Լիգայի մրցաշրջանի հետագա ծրագրերը:
Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնք առաջնության չեղարկման դեպքում հաջորդ մրցաշրջանում կխաղան եվրագավաթներում:
Այդպիսով, Չեմպիոնների Լիգա դուրս կգան մրցաշարի դադարեցման պահին առաջին չորս տեղերը զբաղեցնող թիմերը՝ «Բարսան», «Ռեալը», «Սևիլյան» և «Սոսյեդադը»:
Եվրոպայի Լիգայում կխաղան «Խետաֆեն», «Ատլետիկոն» և Իսպանիայի  Գավաթի եզրափակիչ դուրս եկած Բիլբաոյի «Ատլետիկը»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

