Հեռարձակողները ԱՊԼ-ի ակումբներից կարող են պահանջել 750 մլն ֆունտ, եթե մրցաշրջանը չշարունակվի
Անգլիայի Պրեմիեր-լիգայի ակումբները կվիճարկեն հեռարձակողների կողմից հնարավոր տուգանքները, եթե մրցաշրջանը անավարտ մնա:
Հեռարձակողները՝ ներառյալ Sky Sports-ը և BT Sport-ը, մտադիր են ակումբներից պահանջել 750 մլն ֆունտի չափով փոխհատուցում, եթե մինչև հունիսի 31-ը ակումբները չկատարեն բոլոր հեռուստատեսային պարտավորությունները:
Ներկայիս համաձայնագրով Sky Sports-ը 128 ուղիղ հեռարձակման իրավունք ունի, BT Sport-ը՝ 52:
ԱՊԼ-ի ակումբները բոլոր դեպքերում չեն ընդունի հեռարձակողների պահանջները:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱՊԼ-ը մինչև ապրիլի 4-ը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: