211652_close_icon
views-count3773 դիտում article-date 19:05 06-10-2020

Յուրա Մովսիսյան. Երեխաներիս ասել եմ, որ եթե այս ամենը չավարտվի, ես նույնպես կմեկնեմ. Sport.News.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման եթերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115411/yura-movsisyan-erekhaneris-asel-em-or-ete-ays-ameny-chavartvi-es-nuynpes-kmeknem.html]Sport.News.am[/url]-ը: «Երեխաներիս բացատրել եմ, թե վերջին օրերին ինչ է տեղի ունենում Արցախում և թե որքան երջանիկ են, որ հայ են: Նրանց ասել եմ, որ եթե այս ամենը չավարտվի, ես նույնպես կմեկնեմ: Ավագ դուստրս ինձ հարցրեց. «Հայրիկ, դու միայն մեկ մարդ ես, ի՞նչ կարող ես անել այնտեղ»: Ես նույնպես մտածեցի այդ մասին և կարծում եմ, որ շատերն են այդպես մտածում: Բայց ես նրան պատասխանեցի, որ եթե ես գնամ, ապա ինձ հետևող մարդկանց գոնե մեկ տոկոսը կանի նույնը, և դա տարբերություն է ստեղծում: Հայրենիքից շատ հեռու էլ մենք կարող ենք օգնել: Որդիս հարցնում է, թե ինչու եմ ցանկանում գնալ պատերազմի: Ես նրան ասացի, որ եթե հիմա չգնամ ես, 20 տարի հետո նա է ստիպված լինելու գնալ: Ասացի, որ իր բախտը բերել է, որ ապրում է ԱՄՆ-ում: Սակայն, եթե հիմա ես չմեկնեմ, ապա Հայաստանում ապրող իր տարիքի երեխաները ստիպված կլինեն գնալ»,- ասել է Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր