211652_close_icon
views-count192692 դիտում article-date 17:21 17-03-2020

Խոշոր պայթյուն Արարատի մարզում. գազալցակայանում ЗИЛ մակնիշի բեռնատարը լիցքավորելիս պայթել է. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մարմարաշենի «կալցավոյի» հարևանությամբ գործող գազալցակայանում պայթել են ЗИЛ մակնիշի 25 ՕՍ 507 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևաևքով տուժածներ չկան, սակայն գազալցակայանի աշխատակիցներն ու ավտոմեքենայի վարորդն ու նրա մտերիմները փորձել են պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, սակայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պայթյունի մասին տեղեկությունը ստացած են եղել և օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության փորձաքրեագետն ու հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Մասիսի ոստիկանները պարզում են՝ արդյոք պայթյունի հետևանքով կան տուժածներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր