54389 դիտում
00:10 31-05-2015
Խոշոր պայթյուն Չարենցավանում գործող գազալցակայանում. լիցքավորողը տեղում մահացել է, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 30-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40- ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Մ. Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գործող Դռայվ 2014 ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով լիցքավորողը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 55-ամյա Գրիգոր Սիմոնյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի ում տվյալները ճշտվում են տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, լիցքավորվող ավտոմեքենան վերածվել է երկաթե ջարդոնի:
Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովիկ Խանգելդյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել քրեական գործ ՀՀ քր-օրի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը Չարենցավանի ոստիկանապետ Սարգիս Ղոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրից հետաքրքրասեր քաղաքացիներին Չարենցավանի պահպանության բաժանմունքի աշխատակիցները հեռացնում են, որպեսզի քննչական խումբը կարողանա դեպքի վայրի մանրակրկիտ զննություն կատարի:
Հաշվի առնելով դեպքի հնչեղության աստիճանը ժամանել էր նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Յուրա Բաղյանը:
Երևանից ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության աշխատակիցները պետի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին ով ավելի շատ հայտնի է Ֆլեշի Բարսեղ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12739 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ