211652_close_icon
views-count3206 դիտում article-date 13:48 17-03-2020

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 20.00-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վաժա Վ.-ն, որը 1997 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր Վրաստանի ՆԳՆ Ռուսթավի քաղաքի իրավապահների կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 133-րդ հոդվածի և 150-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Վաժա Վ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր