211652_close_icon
views-count24311 դիտում article-date 23:16 16-03-2020

«Լսեք փորձագետներին և անտեսեք հիմարներին». Շվարցենեգերը խորհուրդ է տալիս, թե ինչ պետք է անել կորոնավիրուսից խուսափելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլիվուդյան դերասան և հանրահայտ մարմնամարզիկ Առնոլդ Շվարցենեգերը կոչ է արել մարդկանց հնարավորության սահմաններում մնալ տանը՝ պայամանվորված կորոնավիրուսի տարածման վտանգով: «Լսեք փորձագետներին և անտեսեք հիմարներին: Մենք կհաղթահարենք սա միասին»,- Twitter-ում գրել է Շվարցենեգերը՝ կից տեսանյութ հրապարակելով, որում ցուցադրում է, թե ինչպես է կերակրում իր ընտանի կենդանիներին: «Կարևոր է մնալ տանը այս պահին: Պետք չէ դուրս գալ, գնալ ռեստորաններ և այլ վայրեր, մոռացեք այդ ամենը, հատկապես ինձ պես 72 տարեկան մարդիկ»,- ասում է դերասանը տեսանյութում: Հիշեցնենք, որ նախօրեին նա ևս մեկ տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր