211652_close_icon

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

views-count23231 դիտում article-date 10:09 16-03-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ արեց չափազանցված գնումներ չանել, քանի որ Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չկա: «Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք: Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը հավելեց, որ սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Նմանատիպ նյութեր