9079 դիտում
20:50 14-03-2020
«Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Խ.-ին տեսակցության եկած հորը՝ Վ. Խ.-ին:
Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առանձնացված 4 տարբեր փաթեթներում առկա են եղել սպիտակ, փոշենման և ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոտ 4 գրամ քաշով:
Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները, շարունակելով վերը նշված դեպքով օպերատիվ տվյալների իրացումը, մարտի 13-ին ՀՀ Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են իրականացրել Վ․ Խ․-ի բնակարանում և ավտոտնակում, խուզարկել են նաև նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխած մեքենան։
Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են մոտ 10 գրամ, իսկ ավտոտնակի խուզարկությամբ՝ մոտ 7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել քաղաքացի Ա․ Ղ․-ին։
Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթներում առանձնացված 0,71 և 1․47 գրամ քաշերով, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4051 դիտում
11:11 09-09-2019
Բացահայտում՝ ՔԿՀ և ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում
757 դիտում
21:15 09-02-2024
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած անձի մոտ թմրամիջոցներ հիշեցնող նյութեր են հայտնաբերել
Այս բաժնից
20719 դիտում
19:21 05-05-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ