4253 դիտում
16:29 17-10-2019
ՔԿՀ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին:
Վերջինիս վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր և 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:
Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ․Կ․-ն և Ա․Մ․-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․87 գրամքաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ՝ 0․26 գրամքաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր,նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4285 դիտում
11:11 09-09-2019
Բացահայտում՝ ՔԿՀ և ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում
6715 դիտում
13:05 21-01-2020
«Վանաձոր» ՔԿՀ-ի խցերից մեկի սանհանգույցի պատի մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան