211652_close_icon
views-count949 դիտում article-date 21:15 09-02-2024

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած անձի մոտ թմրամիջոցներ հիշեցնող նյութեր են հայտնաբերել

2024թ․ փետրվարի 9-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ անձնական զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․ Ս․-ին։

Արդյունքում՝ Գ․ Ս․-ի ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ, որոնցից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 4․59 գրամ քաշով զանգվածներ, իսկ մյուս երկուսում՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1․33 գրամ քաշով զանգվածներ։

Քաղաքացի Գ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր