211652_close_icon
views-count52435 դիտում article-date 12:33 13-03-2020

Երևանում բախվել են կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի և Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Հովհաննես Հայրապետյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, սակայն չի կարողացել կողմնորոշվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ շտապօգնությունն էլ կանչով մեկնում էր հասցե։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտաի 8-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր