29495 դիտում
14:31 01-02-2023
Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են կանչով մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը․ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «կալցևոյի» մոտ բախվել են Opel մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան մեկնում էր Տավուշի մարզի Ջարխեչ գյուղ՝ հիվանդի կանչով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+