211652_close_icon
views-count58459 դիտում article-date 23:12 11-03-2020

Խոշոր հրդեհ Արցախի Հանրապետությունում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի. հրշեջները ժամանել են 2 ժամ անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել: Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրի անձնակազմը հայտնի է իր մարդասիրական քայլերով, քանի որ գտնվում է ժողովրդին հայտնի Քելբաջարի զորամասի հարևանությամբ ու զինվորական երդմնակալության օրերին ինչու չէ, նաև զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորներին այցելող նրանց ծնողները բարեկամներն ու ընկերները անվճար օգտվում էին նշված ռեստորանային համալիրի տարածքում գործող զրուցարաններից (բեսեդկաներից): Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի սեփականատեր Սուսաննա Առուստամյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս և ռեստորանում աշխատող 12 աշխատակիցները այս պահին մնացել են անգործ: Ռեստորանային համալիրում ամեն ինչ հիշեցնում էր փայտե քանդակների մի հրաշք ու գողտրիկ աշխարհ: Ամեն ինչը կատարված էր ձեռքի աշխատանքով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած՝ Եղեգնուտ գյուղի բնակիչներն ասում էին, որ ուզում են հավատալ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքին, ովքեր վերանորոգումից հետո կշարունակեն իրենց բարի գործը, առաջին հերթին՝ սահմանն անառիկ պահող զինվորների նկատմամբ, ինչպես որ արել են ռեստորանային համալիրի բացման օրվանից՝ 2016 թ.-ից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր