31261 դիտում
20:14 08-12-2018
Օմարի լեռնանցքի գործողությունների հրամանատարը ուշագրավ մանրամասներ է հայտնել Օմարի մարտերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
Օմարի լեռնանցքի գործողությունների հրամանատար Կորյուն Ասատրյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Օմարի լեռնանցքի՝ ադրբեջանցիների կողմից գրավմանը և հայոց զորքերի կողմից ազատագրմանը:
Նա նշել է, որ 1994-ի հունվարի 2-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով Երևանյան գունդը՝ գեներալ-լենտենանտ Գուրգեն Մելքոնյանի հրամանատարությամբ մեկնեց Օմարի լեռնանցք.
«Եղավ այն, որ հայկական ուժերն էլ չկարողացան թշնամու դեմն առնել: Չկարողացան, և թշնամին բազմաթիվ զոհեր տալով իջավ հասավ մինչև Թարթարի հովիտ՝ մի կողմից գնաց մինչև Դադիվանք, մյուս կողմից հասավ մինչև Վարդենիսի մատույցներ՝ Սեյդլար, իսկ այդ նահանջող զորքերի, ցաքուցրիվ զորքերի միավորողը, կազմավորողը եղավ գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, որին քաղաքական առումով ինչ-որ բաներ կա, բայց նա պրոֆեսիոնալ և գիտակ գեներալ է: Ես ափսոսում եմ որ լավագույն մարդկանց անունները ամենատարբեր ձևերով շահարկվում են, ափսոսում եմ»:
Ասատրյանը անդրադարձել նաև այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Օմարի լեռնանցքն ազատագրվել է երկրորդ անգամ.
«39 օր հայոց զորքերը նահանջելուց հետո կարողացան Խաչատուրովի հրամանատարությամբ ազատագրել Օմարի Լեռնանցը: 1993 թվականի դեկտեմբերի 28-29-ից հետո մինչև փետրվարի 6-ը ներառյալ, 1994 թվականի փետրվարի 6-ին՝ 7-ի լույս գիշեր Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ հայոց ցաքուցրիվ եղած գնդերի, գումարտակների, զորախմբերի մնացորդները՝ նահանջած մասը, կազմավորվեցին:
Փետրվարի 7-ին ասաց պիրիոդ, 11-րդ օրը՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Խաչատուրովի հրամանատարությամբ Օմարի լեռնանցքը երկրորդ անգամ ազատագրվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
21:45 06-04-2024
Ուկրաինայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը հայտնել է մի շարք ուղղություններով ծանր մարտերի մասին
1477 դիտում
10:07 14-12-2014
Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է
1110 դիտում
12:13 07-02-2015
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքի բարձրադիր վայրերում գետնաբուք է