211652_close_icon
views-count2314 դիտում article-date 21:50 10-03-2020

Մեզ անհրաժեշտ է ՀՀ պատասխանատու քաղաքացիների օժանդակությունը. «Կամք» հասարակական նախաձեռնություն

Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գաղափարակից ընկերներ, ինչպես գիտեք, սույն թվականի փետրվարի 17-ին Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարեց բոյկոտի շտաբի ստեղծման մասին, այնուհետև՝ 19.02.20-ին ստեղծեց այն: Մենք՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը 240 օր շարունակ կազմակերպել և պահպանել ենք մեր մարդկային ռեսուրսների և անձնական միջոցների հաշվին: Սակայն այսօր, երբ իրավիճակից դրդվածստիպված մտել ենք մեզ պարտադրված անօրինական հանրաքվեի դեմ մեր երկիրը պաշտպանելու պայքարի դաշտ, մեզ անհրաժեշտ է ՀՀ պատասխանատու քաղաքացիների օժանդակությունը: Այժմ եկել է ժամանակը, երբ մենք Ձեր՝ բոլորիաջակցության կարիքն ունենք, ինչպես մարդկային ռեսուրսների տեսանկյունից, այնպես էլ՝ ֆինանսական միջոցների: Սիրելի հայրենակիցներ, Ձեր աջակցությունն անչափ կարևոր է: Աջակցելով Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբին, դուք աջակցում եքհայրենասիրության, միասնության, համերաշխության, արդարամտության և պետականաշինության քարոզարշավին: Մեր նպատակն է վերջ տալ պառակտմանը, ծավալվող հիասթափության նոր ալիքին,ինչպես նաեւ պետական գործունեության հակասական եւ անկազմակերպ գործելաոճին, որը սկսում է անդամալուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներից շատերը: Միացեք մեզ՝ այցելելով Սայաթ-Նովա նրբ. 72/1, գրելով [email protected] էլ.հասցեին կամhttps://www.facebook.com/%D4%B2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF-Boycott-102867014660116/ ֆեյսբուքյան էջին, ինչպես նաեւ Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել«Յունիբանկ»-ի հետևյալ հաշվեհամարին. 24124011966900 /AMD/, 24124011966902 /RUR/, 24124011966901 /USD/: [b]Հարգանքներով՝ Հանրաքվեի‹‹Բոյկոտի և համերաշխությանհաստատման շտաբ›› ‹‹10›› մարտ, 2020թ.[/b]

Նմանատիպ նյութեր