211652_close_icon
views-count3028 դիտում article-date 18:28 06-03-2019

Կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանի վարչակազմին հավատարիմ մնալ մայիսյան ժողովրդային ընդվզման արժեքներին. «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

Վերջին շաբաթներին զգացվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թուլացման որոշ նախանշաններ: Դրան որպես հետևանք, վերջերս մենք ականատես եղանք որոշ մտահոգիչ երևույթների, որոնցից, օրինակ, Երևանի քաղաքապետարանի կողմից որոշ առաջատար լրատվամիջոցների տարածքների վերադարձի տեսքով անընդունելի ճնշումներ և նախկին իշխանությունների գործելաոճը հիշեցնող այլ, ոչ ժողովրդավարական գործողություններ: «ԿԱՄՔ»-ը որպես վերքաղաքական հասարակական նախաձեռնություն,հնարավոր ամեն առիթի ժամանակ իր աջակցությունն է հայտնել 2018 մայիսին ժողովրդային ընդվզման արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից մեր երկրում ժողովրդավարական և արդար կյանքի ձևավորմանը, և հիմա էլ վերահաստատում է պատրաստակամություն ամեն գնով աջակցելու ժողովրդի արդար պահանջներին: Մենք հայտարարում ենք, որ չի կարող լինել վերադարձ հին արժեքներին: Արդ կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանի վարչակազմին հավատարիմ մնալ մայիսյան ժողովրդային ընդվզման արժեքներին, իսկ հին ուժերին զգուշացնում ենք՝ չփորձել ժողովրդային հիասթափության հեռանկարում տեսնել վերադարձի հնարավորություն դեպի նախամայիսյան անժողովրդավարական արժեքները, քաղաքական անկայունություն և քաոս: Կոչ ենք ուղղում երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին չտարվել պառակտման, հիասթափության և հուսալքման, ամուր կանգնել հզոր ու միասնական հայրենիքի կողքին: [b]Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն[/b]

Նմանատիպ նյութեր