Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը:
Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված << Գրան պրի >> , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը:Ավաղ, այժմ իրավիճակը վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Այս պահին մեծ նշանակություն ունի պահպանել ձյուդոիստների մեծ ընտանիքը և ապահովել արդար հնարավորությունները օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակից բոլոր մարզիկների համար:
Երեկ հայտնել էինք , որ Եկատերինբուրգ ` միջազգային վարկանիշային մրցաշարի կմեկնի մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Բայց, ինչպես հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,նշած մրցաշարը նույնպես հետաձգվել է:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը
2020.03.10 16:35


Twitter
Вконтакте
Одноклассники
