3393 դիտում
16:11 10-03-2020
Կոտայքում նախորդ տարի շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել
Կոտայքի մարզում տնտեսական ակտիվություն է նկատվում, մի շարք ուղղություններով բիզնես ծրագրեր են իրականացվում:
«[url=https://armenpress.am/arm/news/1007991.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի տնտեսական գրավչությունը տեսնում է 5 ուղղություններով: Առաջինը զբոսաշրջությունն է: Ներկայում Կոտայքում գործում է շուրջ 100 հյուրանոցային տնտեսություն, որոնցից 51-ը՝ միայն Ծաղկաձորում: Այս համատեքստում մարզպետը նշեց, որ կարևորում է համայնքային տուրիզմի զարգացումը: Այդ նպատակով բիզնես զբոսաշրջային ծրագրերն ուղղորդվում են համայնքներ: Այնտեղ խնդիր է դրված զբոսաշրջային ակտիվությունն ավելացնել՝ բարելավելով ենթակառուցվածքները, իրականացնելով համապատասխան ծրագրեր:
Հաջորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկան է՝ ֆոտովոլտային պանելներ, հողմակայաններ և այլն: Մարզպետը նշեց, որ թե՛ ֆոտովոլտային պանելների, թե՛ հողմակայանների ուղղությամբ ընթացքի մեջ ծրագրեր ունեն:
«Եվրոպական «Աքսիոնա» ընկերության հետ հուշագիր էինք ստորագրել նախորդ տարի: Այս պահին ընկերությունը մարզի մի քանի բնակավայրերում գեոդեզիական, հողաշինական աշխատանքներ է իրականացնում հողմակայաններ կառուցելու համար: Որոշ համայնքներում, մասնավորապես, Հրազդանի վարչական տարածքում հանրային լսումներ են կատարվում: Բառացիորեն մի քանի օրից՝ մարտի 16-ին, ընկերության եվրոպական գործընկերները Հայաստանում են լինելու, թեպետ արձակուրդի մեջ եմ գտնվելու, բայց հանդիպելու եմ, քննարկելու ենք հետագա աշխատանքները»,-ասաց մարզպետը:
Տնտեսական գրավչության հաջորդ ուղղությունը տեխնոլոգիական գյուղատնտեսությունն ու ինտենսիվ այգեգործությունն է: Միայն անցյալ տարվա տվյալներով Կոտայքի մարզում հավելյալ 22 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվել: Ներկայում, ընդհանուր առմամբ, մարզում կա 125 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություն: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ շուկա, արաբական երկրներ:
Հաջորդ ուղղությունն ադամանդագործությունն է: Վերջերս ադամանդագործության խոշոր ծրագրի մեկնարկ տրվեց, որն ունի 700 նոր աշխատատեղի պոտենցիալ: Արդեն 200-ից ավելի անձինք աշխատանքի մեջ են: Կոտայքում, ընդհանուր առմամբ, գործում է 13 ադամանդագործական ընկերություն:
Հինգերորդ ուղղությունը քաղաքաշինական, շինանյութերի արտադրության ուղղությունն է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս ուղղությամբ մարզում շինանյութերի արտադրության խոշոր ծրագրեր են իրականացվում: Մարզպետը տեղեկացրեց, որ 2019 թվականին Կոտայքում շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել տարբեր ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
12:18 25-01-2020
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
4348 դիտում
10:21 09-02-2018
Ստեղծվել է 5200 աշխատատեղ, բայց ինչքա՞ն գործազուրկ է ավելացել օպտիմալացման արդյունքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
691 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
598 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ