211652_close_icon
views-count3169 դիտում article-date 12:18 25-01-2020

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան

Հայաստանում 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ: «[url=https://armenpress.am/arm/news/1002641.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս՝ 2018-ի 46,8 տոկոսի և 2017-ի 46,3 տոկոսի փոխարեն: «Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18 տոկոս՝ 2018-ի 20,1 տոկոսի և 2017-ի 19,9 տոկոսի փոխարեն»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր