211652_close_icon
views-count12803 դիտում article-date 23:13 09-03-2020

«Դատավոր դառնալուց հրաժարվել եմ և մինչև այժմ չեմ փոշմանել». Վահե Հովհաննիսյան. GPnews.am

[url=https://gpnews.am/vahe-hovhannisyan-iravaban-hartsazruyts/?fbclid=IwAR37eAmCtjFSkYOL7oo4WdYQBtthJIcBImrW4ujDvM_vlHS1wx5_qJ-JShw]GPnews.am[/url]-ը գրում է. [b]«Ճանաչենք մեր իրավաբաններին» [/b]շարքի այսօրվա հյուրը ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանն է: [b]-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն է, հնարավոր է, հենց դուք դառնաք ԵՊՀ ռեկտոր: Այդ դեպքում՝ առաջին կարևոր փոփոխությունը, որ կանեք համալսարանում: [/b] -Այս փուլը կարևոր եմ համարում այնքանով, որ ԵՊՀ-ում սպասված որակական փոփոխությունների հնարավորություն է ընձեռվել, որոնք ներկայացված են ռեկտորի պաշտոնի հավակնորդների գործունեության ծրագրերում։ Կարևոր չէ, թե ով կընտրվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, ես կարևորում եմ հավակնոտ և իրատեսական ծրագրի առկայությունը և այն իրագործելու կամքը։ Ինչ վերաբերում է առաջին փոփոխությանը, ապա ենթադրվող բոլոր փոփոխությունները նախատեսված են ծրագրում, որոնք անհրաժեշտ է դիտարկել մեկ տրամաբանական շղթայի մեջ, դրանք միտված են միասնական նպատակի իրականացմանը և նախատեսում են 10 տեսլականի, 40 խնդրի և 202 գործողության իրացում։ [b] -Ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ ունի իրավաբանի մասնագիտությամբ ռեկտորը համալսարանում: [/b] -Կառավարումը ի թիվս այլոց, ենթադրում է նաև իրավական գիտելիքների առկայություն։ Ընդ որում, այս խնդիրը բավարար չափով ի հայտ եկավ վերջին շրջանում, երբ կտրուկ ավելացան ԵՊՀ-ի դեմ դատական հայցերը, որոնք, ի դեպ, վերաբերում էին հենց կառավարման և կառավարչական որոշումների կայացման գործընթացում թույլ տրված ենթադրյալ խախտումները վերացնելուն։ Իրավաբանի մասնագիտության հիմնական առավելությունը կառավարման բնագավառում իրավական անհրաժեշտ գիտելիքների առկայությունն է։ [b]-Դասավանդում ենք համալսարանում, ամենակարևորը, որ փոխանցում եք ուսանողներին:[/b] -Դասավանդումը կարևորագույն առաքելություն է։ Դասախոս կարող է լինել յուրաքանչյուր դասավանդող, բայց ուսուցիչ՝ ոչ յուրաքաչյուրը։ Այս գործում ոչ միայն կարևոր է ուսանողներին կիրառականություն և հետազոտություն ենթադրող գիտելիքների, այլև կենսափորձի փոխանցումը, տարիների ընթացքում ձևավորված արժեքներին նրանց հաղորդակից դարձնելը։ [b]-Իրավաբանի մասնագիտության ո՞ր ուղղությունն է Ձեզ հոգեհարազատ:[/b] -Նորարարության շարունակականության ապահովումը։ [b]-Ի՞նչ կփոխեիք մեր օրենսդրական դաշտում: [/b] [b]-Օրենսդրական դաշտում փոփոխությունները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված անընդհատ գործընթաց են։ Կարևորն այդ փոփոխությունների և հասարակական հարաբերությունների զարգացման համընթացության ապահովումն է։ Բայց արբիտրաժային օրենքը հաստատ կվերախմբագրեի և կփոխեի։ Երբևէ ցանկացե՞լ եք դատավոր, քննիչ կամ փաստաբան աշխատել: [/b] -Դատավոր դառնալու հնարավորություն ունեցել եմ դեռևս 2008-ին, որից հրաժարվել եմ, և գտնում եմ, որ դա կյանքում իմ կայացրած ամենաճիշտ որոշումներից է։ —Ամենակարևոր հատկանիշները՝ մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար: Աշխատասիրություն, նպատակասլացություն և մտավոր ունակություններ։ [b]-Ի՞նչ որակներ պետք է ունենա լավ իրավաբանը: [/b] -Մարդկային։ Միանշանակ, առաջին տեղում մարդկային որակներն են, որոնք նախապայման են մասնագիտական այլ որակների դրսևորման համար։ [b]-Ունե՞ք այլ հետաքրքրություններ մասնագիտությունից դուրս: [/b] -Հետաքրքրությունները շատ են։ Վերջերս շատ եմ շփվում գրականագետների և գրական աշխարհի հետ։ Նրանց հետ շփումն ավելի վերանձնային և գաղափարական արժեքաբանություն է պարունակում, ինչն աներկբայորեն հարստացնում է հոգևորը։ Ներկայումս ավելի շատ հետաքրքրված եմ այս ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր