Զինեդին Զիդան. Չեմ փոշմանել, որ Կեպային չվերցրեցինք
«Ռեալի» գլխավոր մարզիիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է հունվարին «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի չկայացած տրանսֆերին:
«Կեպան շատ տաղանդավոր է, սակայն ես չէի ցանկանում մրցաշրջանի կեսում դարպասապահ ձեռք բերել:
Ես չեմ փոշմանել, որ մենք նրան ձեռք չբերեցինք, նման զգացողություններ չունեմ: Ես մրցաշրջանի կեսից փոփոխություններ չեմ անում և չեմ քննարկում Կեպայի ապագան:
Ես հիմա մտածում եմ միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի մասին», ասել է Զիդանը: