211652_close_icon
views-count7637 դիտում article-date 20:57 09-03-2020

Արամ Վարդանյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումն ակնհայտ անհիմն է. փաստաբան Երվանդ Վարոսյանը պատրաստվում է բողոքարկել այն

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դատարանի համար ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար: Փաստաբանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։ Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ նախ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին` Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Փաստենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առևանգման և թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն, այնուամենայնիվ, որոշում է կայացվել կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։ Պարզ ասած սա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/05/1149046/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 5-ին մեծ թվով ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետներ», Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ժամանել էին Արամ Վարդանյանի սեփական տուն։ Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էին Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը և ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Խորեն Բարխոյանը։ Տան մուտքի մոտ Ա. Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պահանջել էր, որպեսզի ոստիկաններն ու քննիչները հայտնեն, թե ինչի համար են մի ամբողջ ոստիկանական ուժերով ժամանել Ա. Վարդանյանի տուն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր