1630 դիտում
11:20 23-11-2018
Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ: Այս մասին փաստաբանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Վարոսյանը մասնավորապես գրել է.
«Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված։
Անհամբեր կակնկալեմ Հ.Հովհաննիսյանին դատարանում տեսնել խոշորացույցը ձեռքին իմ որևէ գրառման, որևէ խոսքի մեջ գեթ մեկ սուտ կամ զրպարտություն պարունակող արտահայտություն դատարանին ներկայացնելիս ու հիմնավորելիս։
Կարծում եմ՝ առավել քան որևէ մեկը, ԲԴԽ անդամը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած խոսքի, իր կատարած գործողության համար։
Հայցադիմումի կոնկրետ պահանջը կորոշենք իմ ընկեր փաստաբանների հետ միասին»։
Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշում էր, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։
Ի պատասխան նրա՝ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերությունում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից:
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
12:15 09-03-2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
487 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը