211652_close_icon
views-count6546 դիտում article-date 18:28 09-03-2020

Կայացել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց եւս մեկ անգամ արժեւորելու հայ կնոջ դերը: «Կինը հանուն զարգացման» խորագրով մրցանակաբաշխությունն արդեն դարձել է ամենամյա եւ յուրաքանչյուր տարի այդ մրցանակին են արժանանում այն կանայք, ովքեր ակտիվ ներգրավված են տնտեսության, առողջապահության, կրթության եւ հանրային ծառայության ոլորտներում եւ աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական էր եւ տարբերվում է իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում մրցանակակիրները բացառապես կանայք էին, այս տարի կային նաեւ տղամարդ մրցանակակիրներ: Նկատենք, որ կանանց համար բարիք ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաեւ նրանց աշխատանքը: Միջոցառումը ուղեկցվեց համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու էին եկել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Եվա Եգանյանը, ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը, Պապ Իսպիրյանը եւ այլոք: «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը մրցանակներ հանձնեց հետեւյալ անվանակարգերում՝ Համայնքի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի, համայնքի արդյունավետ կառավարման համար, «Բարեկարգ համայնք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին: «Մարզային ամենապահանջարկված ու յուրօրինակ հյուրատուն» անվանակարգում մրցանակ ստացավ ԻՐԻՍ հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանը, «Մայրաքաղաքի լավագույն ուսումնարան» անվանակարգում ՝ Երեւանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, «Լավագույն որակ եւ համ» անվանակարգում ՝ Գյումրու «Կամելլիա Քեյքս» խմորեղենի արտադրության տնօրեն Հեղինե Մելիք-Սարգսյանը, «Հանրապետության առաջատար եւ մրցունակ ուսումնական կենտրոն>> անվանակարգում՝ «Ռովի Սթայլ»-ի հիմնադիր տնօրեն Վիկա Սամվելյանը: Մրցանակներ ստացան նաեւ առողջապության ոլորտում բազմամյա փորձ ունեցող վաստակավոր բժիշկներ: « Բարձրակարգ դեմքի եւ դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ռաֆիկ Շահպարոնյանին, «Տարվա լավագույն ալերգոլոգ – իմունոլոգ անվանակարգում» ՝Մարգարիտա Հովնանյանին, «Բարձրագույն ակնաբույժ» անվանակարգում՝ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանին, «Տարվա լավագույն բժիշկ լոգոպեդ» անվանակարգում Քրիստինա Խառատյանին: Էրեբունի ԲԿ-ից մրցանակներ ստացան՝ «Տարվա առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ» անվանակարգում Աննա Աղազարյանը, «Տարվա լավագույն գաստրոէնտերոլոգ» անվանակարգում Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը, <<Առաջատար ճառագայթաբան>> անվանակարգում՝ ռադիոլոգ Նունե Սարգսյանը: »Առաջատար եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա>> անվանակարգում մրցանակի արժանացավ <<Համասփյուռ դենտ>>կլինիկայի հիմնադիր Համասփյուռ Հարությունյանը, իսկ <<Լավագույն նորարար էսթետիկ ստոմատոլոգ>> անվանկարգում ՝Արսեն Վարդանյանը: <<Վաստակավոր բժիշկ - ռադիոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ <<ՆորքՄարաշ>> սրտաբանական կենտրոնի բժիշկ -ռադիոլոգ Մարինե Դավթյանը, << Բարձրակարգ եւ առաջատար պոդոլոգ>> անվանակարգում՝ Լիանա Իգիթյանը: <<Պացիենտի համակրանք>> անվանակարգում մրցանակ ստացավ բժիշկ Էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանը, <<Բարձրակարգ հոգեբան>> անվանակարգում ՝ Լիլիթ Ալեքսանյանը: << Տարվա երիտասարդ լավագույն օտորինոլարինգոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ Ալլա Համբարձումյանը: <<Նորածնային խնամքի պարագաների ամենապահանջարկված խանութ սրահ>> անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց <<Հեփի Քիդս>> խանութ սրահը, <<Մրցունակ ու նորարար մարմնամազության կենտրոն>> անվանակարգում՝ <> կենտրոնի հիմնադիր տնօրեն, հայրենադարձված Գեւորգ Թութուջյանը իսկ <<Առաջատար հարսանյաց կենտրոն>> անվանակարգում՝<<Ժասմինա>> հարսանյաց կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը: <<Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն եւ Մերի Հունանյանը, <<Լավագուն գործարար կին>> ճանաչվեցին <<Պլուս Մինուս>> հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանն ու <<Լի Վոյս>> վոկալ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար Լիլիթ Գրիգորյանը: <<Բարձրակարգ, եւ առաջատար Ֆոտոստուդիա>> անվանակարգում մրցանակ ստացան <<Դիմակահանդես>> ֆոտոստոիդիայի համահիմնադիրներ Մարիամ Դավթյանն ու Ռիմա Աբելյանը, իսկ << Առաջատար քեյթերինգային ընկերություն անվանակարգում>> << KH Catering>> -ի հիմնադիր տնօրեն Քրիստինա Բալայանը: Կանանց շրջանում <<Ամենապահանջարկված վարսահարդար-ոճաբան>> անվանակարգում մրցանակ ստացավ <> գեղեցկության սրահի վարսահարդար-ոճաբան Արմեն Աբրահամյանը իսկ << Բարձրակարգ դիմահարդար>> անվանակարգում <<Նան Մեյք -Ափ >> դիմահարդարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նանե Սահակյանը: <<Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն եւ Մերի Հունանյանը Հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ <<Արուս Խաչատրյան Լեթս Դենս>> պարային ստուդիային:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր