211652_close_icon
views-count27309 դիտում article-date 20:30 03-12-2023

«Ռոյալ Երևան» համալիրում տեղի ունեցավ AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի է ով է «Տարվա Մարդ» անվանակարգին արժանացել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 1-ին Երևանում` Բագրևանդ 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» համալիրում, տեղի ունեցավ AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանում և արտերկրում հայտնի բազմաթիվ սիրված ու ճանաչված, լեգենդ դարձած հայորդիներ։ 

SHAMSHYAN.com-ը հայտնում է այս տարվա մրցանակակիրների ցուցակը. 

«Տարվա Մարդ» անվանակարգին է արժանացել 2023 թվականին կոմայից դուրս եկած և վերածնված ժամկետային զինծառայող` Նարեկ Պողոսյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել 44֊օրյա պատերազմի մասնակից, Հայաստանի Ազգային Հերոս, կյանքը փառքով Հայրենիքին հանձնած` Վահագն Ասատրյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել զոհված հերոս` Մասիս Միքայելյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել 44֊օրյա պատերազմում զոհված հերոս` Կարեն Միրզոյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել, վիրավոր հերոս` Կարեն Գրիգորյան։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել վիրավոր հերոս` Արամ Ասլանյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել, վիրավոր հերոս` Համիդ Բրոյանը։

«Տարվա Սխրանք» անվանակարգին է արժանացել, վիրավոր հերոս` Միքայել Սարգսյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին է արժանացել` Լևոն Մալխասյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին է արժանացել` Հասմիկ Պապյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին է արժանացել` Ռոմիկ Մխիթարյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին է արժանացել` Արթուր Դավթյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին է արժանացել` Արմեն Մարությանը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի են արժանացել` Նարինե Զարիֆյանը և Ռուբեն Հախվերդյանը։

Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի է արժանացել Գեներալ֊Մայոր Աշոտ Գասպարյանը։

Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի է արժանացել Թագուհի Թովմասյանը։

Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի է արժանացել Անաիս Սարդարյանը։

Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել քանդակագործ Արման Նուռը։

Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Արմանուշ Հակոբյանը։

Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Արա Թորոսյանը (Մուրզոն)։

Հայ հեռուստատեսությունում և ռադիոյում ներդրած ավանդի համար մրցանակի են արժանացել Եգոր Գլումովը և Ռաֆայել Ղազանչյանը։

Հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Լիլի Հովերը։

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Համլետ Գևորգյանը։

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակ է ստացել Աստղիկ Սաֆարյանը։

Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Աբել Աբելյանը։

Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Գառնիկ Հայրապետյանը։

«Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգին է արժանացել «Tiga Construction» ընկերությունը։

«Տարվա լավագույն մարքեթինգային ընկերություն» անվանակարգին է արժանացել «AGGRESSION» ընկերությունը։

«Տարվա լավագույն ժամանցային կենտրոն» անվանակարգին է արժանացել «VooDoo Lounge» ժամանցի կենտրոնը։

«Տարվա լավագույն հրուշակագործության արտադրամաս» անվանակարգին է արժանացել «Lusin's Bakery» ընկերությունը։

«Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին է արժանացել` ծանրամարտիկ Գոռ Սահակյանը։

«Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին է արժանացել Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ` Վազգեն Թևանյանը։

«Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին է արժանացել բռնցքամարտիկ` Ռուսլան Ասլիկյանը։

Հայ երաժշտության ու երգեցողության զարգացմանն ուղղված աշխատանքների համար հատուկ մրցանակի է արժանացել <<Հայկ Հակոբյան>> հիմնադրամը։

«Տարվա լավագույն երգահան» անվանակարգին է արժանացել երգահան Անիտա Հախվերդյանը։

«Տարվա լավագույն վոկալի մասնագետ» անվանակարգին է արժանացել Անգին Համբարձումյանը։

«Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» անվանակարգին է արժանացել Հարություն Մկրտչյանը։

«Տարվա լավագույն պատանի երգչուհի» անվանակարգին է արժանացել Անահիտ Գաբրիելյանը։

«Տարվա լավագույն երաժշտական խումբ» անվանակարգին է արժանացել The Boing Orchestra խումբը։

«Տարվա լավագույն կերպարային դերասանուհի» անվանակարգին է արժանացել Անատի Սաքանյանը։

«Տարվա լավագույն հումորային դերասան» անվանակարգին է արժանացել Արեն Սաֆարյանը։

«Տարվա լավագույն սերիալային դերասանուհի» անվանակարգին է արժանացել Էլեն Ասատրյանը։

«Տարվա լավագույն սերիալային դերասան» անվանակարգին է արժանացել Վահե Մկրտչյանը։

«Տարվա լավագույն դերասան» անվանակարգին է արժանացել Աշոտ Տեր֊Մաթևոսյանը: 

«Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգին է արժանացել Էվա Խաչատրյանը։

«Տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծ» անվանակարգին է արժանացել <<Սրտի Տանիքներով>> հաղորդաշարը, հաղորդավարուհի՝ Քնարիկ Զաքարյան։

«Տարվա լավագույն հաղորդավարուհի» անվանակարգին է արժանացել Նանե Արզումանյանը։

«Տարվա լավագույն լուսանկարիչ» անվանակարգին է արժանացել լուսանկարիչ Սարո Դավթյանը։

«Տարվա լավագույն բժիշկ» անվանակարգին է արժանացել Սեյրան Սահակովը։

«Տարվա լավագույն բժիշկ» անվանակարգին է արժանացել Ազնար Այդինյանը։

«Տարվա լավագույն բժիշկ» անվանակարգին է արժանացել Արմինե Սարգսյանը։

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի են արժանացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի  հրամանատար Արսեն Ստեփանյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1402+
1402+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր