211652_close_icon
views-count141023 դիտում article-date 16:35 09-03-2020

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 23-ամյա ՀՀ ՊՆ ծառայողին, ով Mercedes-ով կրկնակի վրաերթի էր ենթարկել 35-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 48 CC 400 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Գոշ Սարգսյանը, ով կասկածվում է մարտի 1-ին Խանջյան փողոցի 11 հասցեի մոտ մեկ այլ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո Գ. Սարգսյանը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի (բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ՀԿԳ ավագ քննիչ Գ. Գալստյանի) գլխավորությամբ) ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների աարդյունքում հայտնաբերել են Գ. Սարգսյանին և Mercedes-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ինչպես ավելի վաղ դեխքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148660/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել էր Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային: Opel-ի վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Մինչ տեղում հետաքննիչը աշխատանքներ էր կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Այդ տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր