211652_close_icon
views-count99919 դիտում article-date 21:44 14-01-2021

Մահվան ելքով կրկնակի վրաերթ Արագածոտնի մարզում. BMW-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս շպրտվել է ու հետո վրաերթի ենթարկվել Mercedes-ի կողմից. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Կայք գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Գասպարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Համեստ Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է, որից հետո նրան վրաերթի է ենթարկել Կայք գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սարգսյանի և Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նրանք եղել են սթափ: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր