Զվոնիմիր Բոբան. «Միլանում» կարծես Հյուսիսային Կորեան լինի
«Միլանի» ֆուտբոլային բաժնի նախկին ղեկավար Զվոնիմիր Բոբանը մեկնաբանել է ակումբից իրեն հեռացնելու որոշմանը:
«Ես չգիտեի, որ գտնվում ենք Հյուսիսային Կորեայում: Իմ հարցազրույցը իրավական առումով անթերի էր, այն կայացել էր ներքին իրավիճակի վերաբերյալ իմ բազմաթիվ հարցադրումներից հետո, որոնք անպատասխան մնացին», ասել է Բոբանը:
Բոբանը փետրվարի 29-ին հարցազրույց էր տվել La Gazzetta dello Sport-ին, որտեղ քննադատել էր «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին, որը գաղտնի բանակցություններ էր վարել գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ:
Այս հարցազրույցն էլ ֆորմալ առումով հանդիսացել է Բոբանին աշխատանքից հեռացնելու շարժառիթը: Խորվաթը մտադիր է վիճարկել պաշտոնանկությունը: