Հյուսիսային Կորեան շնորհավորել է Եղիսաբեթ II-ին ծննդյան օրվա առթիվ
                        Հյուսիսային Կորեան շնորհավորել է ՄԵծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին  ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է  The Telegraph֊ը՝ հղում անելով հյուսիսկորեական KCNA պաշտոնական գործակալությանը։
Ըստ գործակալության հաղորդման՝ նրան նամակն ուղարկել է Հյուսիսային Կորեայի Գերագույն ազգային ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը։ Նա թագուհուն մաղթել է առողջություն, երջանկություն, իսկ Մեծ Բրիտանիայի ժողովրդին՝ բարգավաճում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

