3966 դիտում
19:02 08-03-2020
Ռուստամ Բադասյան. Այսուհետ Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում Ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր Կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ Ձեր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:
Այս առումով, օրվա խորհրդով նաև պայմանավորված, լավ լուր ունեմ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար: Այսօր մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն:
Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
Երեխայի ծննդի պետական գրանցում.
Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
Ամուսնության պետական գրանցում:
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականը անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած
այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություն»,- նշել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
15:47 09-03-2020
Մեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում
5678 դիտում
15:07 02-10-2018
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում սեպտեմբերին գրանցվել է 270 ծնունդ
1030 դիտում
16:47 02-09-2021
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ