5738 դիտում
15:07 02-10-2018
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում սեպտեմբերին գրանցվել է 270 ծնունդ
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2018 թվականի սեպտեմբեր ամսում գրանցվել է 270 ծնունդ՝ 153 տղա եւ 119 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 154 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 55 ծնունդ՝ Գավառի ԲԿ-ում, 35 ծնունդ՝ Սեւանի ԲԿ-ում, 18 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 8 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Ծնունդներից երկուսի դեպքում լույս աշխարհ են եկել զույգ երեխաներ: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծնունդներին զիջում է ընդամենը 8-ով: Ընդ որում, նվազման ցուցանիշը բաժին է ընկնում հիմնականում Վարդենիսի հիվանդանոցին, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված 33 ծնունդների դիմաց այս սեպտեմբերին գրանցվել է 18 ծնունդ:
Փոխարենը նույն ժամանակահատված համեմատ նկատելի աճ է ապահովել Մարտունու ծննդատունը, որտեղ նախորդ սեպտեմբերի 144 ծնունդների դիմաց այս տարի գրանցվել է 154 ծնունդ:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
16:47 02-09-2021
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա
2024 դիտում
15:47 09-03-2020
Մեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում
Այս բաժնից
1360 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին