211652_close_icon
views-count36243 դիտում article-date 20:01 07-03-2020

Ավտովթար Արարատի մարզում. 06-ը հայտնվել է Mercedes-ի ու Volkswagen-ի արանքում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Խ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի 35 TT 581 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել է նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 QD 445 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կապանի բնակիչ, 52-ամյա Բագրատ Ա.-ի վարած Volkswagen մակնիշի 35 NG 633 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Պ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի 56-ամյա Արարատ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Մազմանյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր