22192 դիտում
10:36 16-09-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Passat-ն ու Volkswagen Golf-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen Golf և 67-ամյա Ռաֆայել Վ-ի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Հ-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Լիանա Խ-ն, 51-ամյա Աննա Ջ-ն և 32-ամյա Օֆելյա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը։ Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
35808 դիտում
18:10 18-08-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)