211652_close_icon
views-count890 դիտում article-date 16:03 06-03-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Մարտի 5-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Եգոր Ի.-ն, որը 2017 թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159.6-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվություն, խարդախություն) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր