211652_close_icon
views-count1417 դիտում article-date 19:41 06-06-2018

Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.28-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Յուրի Կ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 7-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախությունը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր