211652_close_icon
views-count118584 դիտում article-date 10:52 05-03-2020

Գյումրիում ոստիկանության քրեական հետախուզության ավագ օպերլիազորը «OK» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժաանակահատվածում Շիրակի մարզի բնակիչ Արման Սարգսյանը իր վարած «ԳԱԶ 3102» մակնիշի 13 ՕՕ 609 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի «OK» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, գտնվում է ծանր կայուն վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր