«Հարթակ». «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը նոր հաղորդաշար է սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը սկսում է նոր հաղորդաշար՝ «Հարթակ» անունով, որը անդրադառնալու է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի խնդիրներին։
Առաջին հաղորդման ընթացքում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը զրուցել է ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանի և ԵՊՀ դոցենտ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արսեն Թավադյանի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծին, ԵՊՀ-ում տիրող իրավիճակին, ԵՊՀ ռեկտորի՝ մարտի 23-ին նշանակված ընտրություններին և այլ խնդիրների։
Հաղորդումն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։