211652_close_icon
views-count4819 դիտում article-date 10:04 04-03-2020

Երկրի վարչապետը Հիսուսի անունն ավելի հաճախ է հոլովում, քան մեր կաթողիկոսը. Հայկ Բաբայան

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի նախագահ Հայկ Բաբայանը ֆեյսնուքյան իր էջում գրել է. «Հարգելի վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Հիսուսը քաղաքական կատեգորիայի օրինակ չէ, նա կադրեր չի ունեցել, Հիսուսը քաղաքականությամբ չի զբաղվել։ Հիսուսը անգամ չի խառնվել քաղաքականությանը։ Մեծ հաշվով կարելի է ասել հին ուխտի մեջ քաղաքականության և քաղաքական տարրերի պակաս չկա։ Իսկ նոր կտակարանի մեջ Հիսուսը քաղաքական գործիչների և քահանայապետների ամենաատելի անձն է եղել, որի երեսին թքելով, ծեծելով, ջարդելով սպանեցին, որովհետև հաշվի չնստեց «պոլիտիկների» հետ։ Նա քաղաքականություն չէր սիրում։ Դուք նաև հեթանոսների, աթեիստների, դեիստների, թեիստների, մալթեիստների և անգամ նիհիլիստների վարչապետն եք։ Համ էլ էսպես բան կլինի երկրի վարչապետը Հիսուսի անունը ավելի հաճախ է հոլովում քան մեր «կաթողիկոսը»։

Նմանատիպ նյութեր