2574 դիտում
10:52 12-10-2019
Հայերիս ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է․ պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ տասնամյակում, երբ իշխանության էր իրեն նժդեհական համարող ՀՀԿ-ն, մեր ազգային հերոսներից մեկի անունն, իմ կարծիքով, չափից դուրս շատ էր հնչում պաշտոնական շրջանակներում: Ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ րոպեն մեկ ուղեղդ սղոցում են որևէ (անգամ շատ արժանավոր մարդու) անունով, ակամա առաջանում է հակառակ ռեակցիան՝ «դե, լավ էլի, սպանեցիք-թողեցիք»: Նման ընկալում ունեն հատկապես իմ սերնդի մարդիկ, որոնց ուղեղը կյանքի առաջին 20-25 տարում սղոցում էին Լենինի անունով, իսկ «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» բազմաթիվ հատորներում տեղ գտած մտքերը ներկայացվում էին որպես վերին ատյանի ճշմարտություն:
Գարեգին Նժդեհը մեր ազգի լավագույն զավակներից մեկն է, բայց նրա գրածներն ամենևին էլ Աստվածաշունչ չեն, իսկ «ներքին թուրքի» մասին հայտնի աֆորիզմից, ինձ թվում է, պարանոյայի հոտ է գալիս:
Բայց նախորդ իշխանությունը միանգամայն ճիշտ է վարվել՝ կանգնեցնելով Գարեգին Նժդեհի արձանը: Հենց երեկ առիթ եմ ունեցել անցնելու Նժդեհի արձանից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան (կոմունիստներն էլ, իրենց հերթին ճիշտ էին վարվել՝ այդ արձանը դնելով) և մտածելու, թե որքան ճիշտ էին վարվում մեր հերոսները, երբ որոշում էին կայացնում փոքրաթիվ նվիրյալներով դիմակայել հակառակորդի մեծաքանակ զորքին: Կարելի է հեգնանքով խոսել «բարոյական հաղթանակների» մասին, բայց ո՞րն է դրա այլընտրանքը՝ համբերատար սպասել, մինչև քեզ մորթե՞ն:
Ներկայիս վարչապետն էլ ԱՊՀ գագաթաժողովում ճշգրտորեն էր ներկայացրել Նժդեհի հետ կապված պատմական իրողությունները՝ ի հակադրություն Իլհամ Ալիևի քարոզչական ֆանտազիաների: Հատկապես ինձ համար գնահատելի էր այն միտքը, որ խորհրդային ռեժիմի ռեպրեսիաները բացարձակապես չի կարելի օգտագործել որպես որևէ մարդու կյանքն ու գործը վարկաբեկելու «փաստարկ»:
Եվ քանի որ Փաշինյանի այդ մեկնաբանությունը հավանել են բոլորը՝ անկախ իրենց, այսպես ասած, «ներքաղաքական համոզմունքներից», դա առիթ է տալիս ինձ մտածելու, որ մեզ՝ հայերիս, ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է: Պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել, և ոչ միայն էքստրեմալ վիճակներում, այլև առօրյա կյանքում՝ այդ թվում նաև «վիրտուալ բանավեճերի» ժամանակ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3296 դիտում
10:16 06-05-2022
Երկուսդ էլ ճիշտ եք․ մարդկանց ավելի շատ բան է միավորում, քան բաժանում․ «Առավոտ»
1850 դիտում
11:12 19-04-2017
Երբ ինչ-որ բան ասվում է օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երևալու համար, դրա ազդեցությունը զրո է. «Առավոտ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»