211652_close_icon
views-count10212 դիտում article-date 23:10 21-08-2020

Կաթողիկոսը սպիտակ ոսկուց պիտակով շամպայն խմողների կամ Rolls-Royce-ով շրջող մարդկանց համար չէ. Հայկ Բաբայան

Կաթողիկոսը սպիտակ ոսկուց պիտակով շամպայն խմողների կամ Rolls-Royce-ով շրջող մարդկանց համար չէ։ Նրանց չի կարող հետաքրքրել կաթողիկոսի ծննդյան օրը, նրանք չեն ապրում այդ օրով, նրանք չգիտեն և դրա ժամանակն էլ չունեն, որպեսզի իմանան, թե ի՞նչ է նշանակում կաթողիկոս բառը առհասարակ։ Բայց այնպես չէ, որ շուկայում կարտոֆիլ վաճառողին է դա հետաքրքրում, կամ գազելի վարորդին։ Դա չի կարող հետաքրքրել անգամ հենց մայր աթոռի մոմավաճառին։ Բայց նրանց բոլորին կարծում եմ կհետաքրքրի այն ծննդյան արարողությունը, որ օրինակ մյուս տարի «մեր» կաթողիկոսը անցկացնի այսպես։ Դա կհետաքրքրի նույնիսկ աթեիստներին և ագնոստիկներին։ Ուտեստներով, հյութերով, կոնֆետներով, նվերներով, հագուստներով և խաղալիքներով այցելի անապահով բազմազավակ մի ընտանիքի տուն և այնտեղ էլ նշի իր ծննդյան օրը։ Բայց իր բաժին գինին խմի այդ ընտանիքի խոհանոցի ամենավատ բաժակով նվիրելով նրանց նոր բաժակներ։ Գաղափարը միշտ պետք է լինի ամենավերևում։ Կաթողիկոսը խեղճերի, աղքատների, կարիքավորների և հիվանդների տներից պետք է դուրս չգա։ Ես քրիստոնեությունը այլ կերպ չեմ կարող ընկալել, զգալ և հասկանալ։ Քրիստոնեությունը սկսվում է գրկախառնությունից։ [b]Աստվածաշունչ հետազոտող, երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայան [/b]

Նմանատիպ նյութեր