Հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ առավել արդյունավետ ծառայության համար․ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նոր շենքում
Արդեն մեկ ամիս է՝ շահագործման է հանձնվել Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հնամաշ և թերի ենթակառուցվածքը փոխարինվել է նոր, արդիականացված ու բարեկարգված շինությամբ։
Հրշեջ-փրկարարական ջոկատի նախկին շենքը կառուցվել էր 1951 թ.՝ ծառայելով նախ որպես ավտոձեռնարկություն, իսկ հետագայում շուրջ 30 տարի շահագործվել է Փրկարար ծառայության կողմից։
«Չենք ունեցել պատշաճ կենցաղային պայմաններ։ Տարածքը փոքր էր, բոլորը կուտակված էին նույն տեղում, կային ջեռուցման և ծառայողների հանգստի ապահովման խնդիրներ»,- նշում է ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի ՀՓՋ-ի հրամանատար Սուրեն Հարությունյանը։
Ջոկատի հրամանատարի խոսքով՝ այս բոլոր խնդիրներն անցյալում են, իսկ նախկին շինությունը ծառայում է որպես պահեստ։
Նոր վարչական շենքը հագեցված է 6 ավտոկայանատեղիով, հանգստի և խորհրդակցությունների սենյակներով, հարմարավետ կահավորված ննջարաններով, մարզասրահով՝ ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։
Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավումն ու արդիականացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։ Ընթացիկ տարվա ընթացքում արդեն երկրորդ վարչական շենքն է հանձնվում շահագործման, և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական են․ ներկայումս ակտիվ փուլում է նաև Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցումը։