Կրիշտիանու Ռոնալդուի մայրը կաթված է ստացել
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշը, այսօր առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
65-ամյա կինը կաթված է ստացել: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել լուրջ հետևանքներից, սակայն Դոլորեշի վիճակը պահանջում է երկար բուժում:
Նշվում է, որ եթե Ռոնալդուի մորը օպերատիվորեն բուժօգնություն չցուցաբերեին, ապա նրա մոտ կարող էր խոսելու կամ շարժվելու խախտումներ առաջանային:
Ռոնալդուի նախկին ակումբը՝ «Սպորտինգը», Դոլորեշին շուտափույթ ապաքինում է մաղթել: