ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆ ալ Նահային ուղեղի կաթված է ստացել
Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆ բեն Զայիդ ալ Նահային տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի կաթված:
Շեյխը շտապ վիրահատության է ենթարկվել: Ներկա պահին նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: