Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը սրտի կաթված է ստացել․ վիճակը ծանր է գնահատվում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ֊ները։
Ըստ «Московский комсомолец» թերթի տվյալների, Յանուկովիչը ծանր վիճակով՝ սրտի կաթվածի կասկածով հոսպիտալացվել է Մոսկվայի բժշկական հաստատություններից մեկում։
«Նրա առողջական վիճակը «ծանր» է գնահատվում։ Պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան»,֊ հաղորդում է պարբերականը։