Արգենտինա – Շվեյցարիա խաղի ժամանակ երկրպագուն սրտի կաթված է ստացել
2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Արգենտինա – Շվեյցարիա խաղի շամանակ մարզադաշտի տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկը սրտի կաթված է ստացել: Խաղի ընթացքում Անտոնիո Ֆերեյրայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել ֆուտբոլասերի կյանքը: 64-ամյա տղամարդը մահացել է սրտի կաթվածից: