211652_close_icon
views-count133642 դիտում article-date 10:21 03-03-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ 33-ամյա տիրոջ դին՝ կամրջի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հետախույզ-կինոլոգ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Նոր Հաճնի 1-03 ծառայության բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։ Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Զ. Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, իսկ մինչ դեպքը, նա իր ընկերների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ ընկերներին հայտնել է, որ ինքը 1 ժամով դուրս է գալիս, կվերադառնա, սակայն, երբ ուշացել է, ընկերները անհանգստացել և սկսել են որոնողական աշխատանքներ կատարել և դիմել են 9-11 ծառայություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր