59100 դիտում
17:02 03-06-2023
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր, հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կողմից կայանված ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և ջոկատի համանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ:
Ժամանել է Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավթի Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչ Մկոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Գարեգին Հակոբյանը։
Ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:
Օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության բժիշկները արձանագրել են տղամարդու մահը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կամրջի վրա կայանված նշված ավտոմեքենայով է տղամարդը եկել նշված վայր, կայանել այն և իրեն ցած նետել:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը:
Հրշեջ փրկարարները դին նշված վայրից դուրս են բերել և պատգարակով մոտեցրել են դիատարին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)