211652_close_icon
views-count94169 դիտում article-date 22:07 02-03-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հերթական վթարը՝ Նովոսելցովո ջրատարի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, հերթական անգամ պայթել է Նովոսելցովո ջրատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով ջրի մեծ շիթը պոկել է վերջերս հիմնանորոգված միջպետական ճանապարհի ասֆալտի շերտից որոշ հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո դադարեցվել է Նովոսելցովո ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մինչեւ վաղը: Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ սա վերջին օրերին ջրատարի վրա եղած 2 պայթյունն է: Ճանապարհը բեռնատարների համար փակ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր